13-05-2019 11:21 58

 

Մայիսի 14-ին ՌԴ Պետդուման կանցկացնի խորհրդարանական լսումներ` հիփոթեքային տոկոսադրույքի նվազեցման մասին նախագահի հանձնարարականի կատարման վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:


Նա հայտարարել է, որ լսումների ժամանակ ներկա կգտնվեն Կենտրոնական բանկի, բանկային համայնքի ներկայացուցիչներն ու փորձագետներ:

«Մենք կքննարկենք միջոցները, որոնք անհրաժեշտ են բանկային հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցնելու և ավելի շատ քաղաքացիների բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալու համար», - ասել է Վոլոդինը:

Նա նաև խոստացել է, որ Պետդուման առաջիկայում կդիտարկի 450 հազար ռուբլի միանվագ վճարումների վերաբերյալ օրինագիծը՝ երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում հիփոթեքը մարելու համար:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը կառավարությանը և Կենտրոնական Բանկին հանձնարարել էր աստիճանաբար շարժվել դեպի հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազման՝ սկզբում մինչև 9 տոկոս, այնուհետև՝ 8, ապա ավելի ցածր: Նրա խոսքով՝ առավել մեծ աջակցություն, հատուկ միջոցներ պետք է սահմանվեն երեխաներով ընտանիքների համար: Այսպես, ընտանիքներին, որոնցում ծնվել է երրորդ և հաջորդ երեխան՝ փոխհատուցվում է հիփոթեքի գումարից 450 հազար ռուբլին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր