jkjhkjhkj

13-05-2019 13:08 705

 

Topshop-ի սեփականատեր Ֆիլիպ Գրինը կորցրել է միլիարդատիրոջ կարգավիճակը, հաղորդում է Daily Mirror-ը:

Ինչպես նշվում է, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա կարողությունը մեկ տարումկրկնակի կրճատվել է:

The Sunday Times-ի հրապարակած վարկանիշի համաձայն, նրա եկամուտները նվազել են 1,05 մլրդ ֆունտով (1,36 մլրդ դոլար) մինչև 950 մլն ֆունտ (1234,62 մլն դոլար):

Սակայն, Գրինը և նրա կինը շարունակում են մնալ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ զբաղեցնելով 156-րդ հորիզոնականը: Մեկ տարի առաջ նրանք 66-րդ տեղում էին:

Ամենամեծ թվով միլիարդատերերը, այդ թվում նաև աշխարհի ամենահարուստ մարդը համարվող մարդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ապրում են Միացյալ Նահանգներում: Միլիարդատերերի քանակը շատ մեծ տեմպերով ավելանում է նաև Չինաստանում: Այստեղ յուրաքանչյուր շաբաթ միջինը երկու նոր միլիարդատեր է «հայտնվում»:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր