13-05-2019 13:19 54

 

Լիտվայում որոշվել են այն թեկնածուները, որոնք անցնում են նախագահի ընտրությունների երկրորդ փուլ: Այդ մասին ասված է երկրի Գլխավոր ընտրական հանձնաժողովի կայքում:

Ձայների ավելի քան 30 տոկոսը հավաքել է անկախ թեկնածու, տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան: Մեկ տոկոսից պակաս տարբերությամբ երկրորդ տեղում է «Հայրենիքի միություն- Լիտվայի քրիստոնեադեմոկրատներ» կուսակցությունից թեկնածու, երկրի ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն:

Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը, որը նույնպես մասնակցել է ընրություններին, երրորդ տեղն է զբաղեցրել մոտ 20 տոկոս արդյունքով: Delfi պորտալի տեղեկատվության համաձայն՝ քաղաքական գործիչը պարտություն է համարել երկրորդ փուլ չանցնելը և խոստացել է լիազորությունները վայր դնել հուլիսի 12-ից:

«Դա նշանակում Է, որ ես չունեմ մարդկանց վստահությունը, որ ես չեմ կարող գլխավորել կառավարությունը»,- հայտարարել է նա:

Ընդամենը պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 9 մարդ: Լիտվայի օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների առնվազն 51 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 26-ին:

Քաղաքացիները նախագահին ընտրում են հինգ տարի ժամկետով՝ մեկանգամյա վերընտրման հնարավորությամբ: 2009 թվականից պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնում է Դալյա Գրիբաուսկայտեն, 2014 թվակաին նա վերընտրվել է երկրորդ ժամկետով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր