13-05-2019 14:46 53

 

Պակիստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայն են Իսլամաբադին 6 մլրդ դոլար վարկ տրամադրման պայմաններին, հայտնում է ТАСС-ը:

«Պակիստանը կստանա 6 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն երեք տարի ժամկետով», - «Geo-TV»-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետի ֆինանսական հարցերով խորհրդական Աբդուլ Հաֆիզ Շեյքհը:

ԱՄՀ ներկայացուցիչները Պակիստանում են ապրիլի 29-ից: Սկզբում Իսլամաբադը նախատեսում էր 6-7 մլրդ դոլարի վարկ ստանալ, ԱՄՀ-ն փոխարենը կարող էր պահանջել Պակիստանի բյուջեի դեֆիցիտի նվազում, նաև երկրում հարկային համակարգի ընդլայնում:

Վերջին անգամ Պակիստանն ԱՄՀ-ին ֆինանսական աջակցության համար դիմել էր 2013 թվականին: Այդ ժամանակ երկիրը ստացել էր 6,6 մլրդ դոլարի վարկ:

Գործարքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ ԱՄՀ-ն մի շարք աղքատ երկրներին, այդ թվում՝ Պակիստանին, նախազգուշացրել էր աճող պարտքի մասին: Այդ ժամանակ իսլամբադից կազմակերպությունն արդեն ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ խնդրանք էր ստացել:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր