13-05-2019 15:56 131

 

Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարադատություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ անցնել եվրոյի, հայտնում է РИА «Новости»-ն:

Նրա խոսքով՝ Վարշավան կկարողանա անցնել եվրոյի, երբ տնտեսությունը հասնի Գերմանիայի մակարդակին: Նա նաև հավելել է, որ լեհական արժույթը՝ զլոտին «պաշտպանում է» երկրի տնտեսությունը:

Կաչինսկին ընդգծել է, որ ներկայումս Լեհաստանը չի կարող «հրաժարվել զլոտիից»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռումինիան մտադիր է 2024 թվականին եվրոյին անցնել: Այս մասին երկրի ֆինանսների նախարար Էուջեն Թեոդորովիչը հայտարարել էր երկրի մայրաքաղաք Բուխարեստում Եվրախմբի հանդիպման և Եվրամիության ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման սկսվելուց առաջ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր