13-05-2019 16:49 124

 

Ուկրաինայի Ազգային բանկը հաստատել է միջազգային նոր համակարգի գործարկումը: Այն կրում է LEO անվանումը: Վկայագրի տրամադրումը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 26-ին: Հաղորդվում է, որ LEO-ի վճարային կազմակերպությունը LeoGaming- ն է, որը վճարումներ է ընդունում առցանց խաղերի համար:

2016 թվականին ֆինանսական կարգավորիչը LEO-ին տրամադրել է աեռանց հաշիվ բացելու գրիվնիով դրամական փոխանցումների արտոնագիր: Մեկ տարի անց LEO-ն հաստատվել է Ազգային Բանկի կողմից որպես ներպետական վճարային համակարգ:

Այժմ LEO-ի կարգավիճակը թույլ կտա իրականացնել միջազգային գործարքներ, անմիջապե աշխատել արտասահմանցի գործընկերների հետ և այլ երկրների տարածքում:

Համակարգի հաշվարկային բանկերն են՝ «Ուկրգազբանկը» և «Կոնկորդ բանկը»: LEO-ն գրանցված 14 միջազգային վճարային համակարգերից չորրորդն է, որի վճարային կազմակերպությունները ոչ բանկային հաստատություններն են:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր