14-05-2019 10:59 178

Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է իր աշխատակիցներին տրամադրել  սեփական  վարկային քարտերը: Այս մասին հայտնում է  Mac Rumors պորտալը:
 
Հայտնի   բլոգեր Բեն Գեսկինը Twitter- ի իր միկրոբլոգում տեղադրել է ընկերության վարկային քարտի լուսանկարները: Նա ընդգծել է, որ որոշ աշխատակիցներ արդեն ստացել են այն: Քարտի վրա կա գրություն, որին ակտիվացման համար  պետք է մոտեցնել Wallet-ը միացրած սմարթֆոնը:
 
Ամերիկյան կորպորացիան, որը համագործակցում է Goldman Sachs Bank-ի և  Mastercard վճարային համակարգի հետ, մարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր Apple Card-ի ստեղծման մասին:
 
Ծառայության էությունը Apple-ի վիրտուալ քարտի թողարկումն է, որն առայժմ աշխատելու է ԱՄՆ-ում՝ Goldman Sachs բանկի հետ: Օգտագործողները կարող են վիճակագրությունը ստանալ իրական ժամանակում, ինչպես նաև տեսնել ծախսերն ըստ կատեգորիաների: Վիրտուալ քարտի օգնությամբ գնումներ կատարելու դեպքում Apple-ը 3 տոկոսի չափով կանխավճար կտրամադրի: Ծառայությունն առաջին հերթին նախատեսված է Apple Pay-ի հետ աշխատելու համար:  

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր