14-05-2019 12:00 68

 

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական Բանկը դադարեցրել է մեկ ռուբլից պակաս անվանական արիժեքով մետաղադրամներ պատրաստել: Այս մասին հաղորդում է «Известия» գործակալությունը հղում անելով բանկին:

Ըստ առկա տեղեկության ՝ 2018 թվականին Կենտրոնական Բանկը չի հատել ռուսական մետաղադրամներ, քանի որ մոտ 6,6 միլիարդ ռուբլու մանր գումար է եղել շրջանառության մեջ:

Նշվում է, որ մետաղադրամների մի մասը գտնվում է քաղաքացիների մոտ:

Ինչպես նշել են բանկի մամուլի ծառայությունից՝ 2018 թվականին Կենտրոնական Բանկը շրջանառության մեջ չի վերադարձրել բնակչության մոտ գտնվող մետաղադրամները:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր