14-05-2019 12:17 57

 

ԱՄՆ Տեխասի նահանգից հանրապետական սենատոր Թեդ Քրուզը և Նյու Հեմփշիրի դեմոկրատ Ջին Շահինը պատրաստել են օրինագիծ, որը ենթադրում է պատժամիջոցների սահմանում այն ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Ռուսաստանի ծովային խողովակաշարերի, առաջին հերթին «Հյուսիսային հոսք-2»-ի տեղադրմանը:

Երկուշաբթի այս մասին հայտնել է Foreign Policy հանդեսը, որը ձեռք է բերել այդ փաստաթղթի նախնական տարբերակը: Սենատորներն առաջարկում են արգելել այն անձանց մուտքը ԱՄՆ և այդ երկրում սառեցնել նրանց ֆինանսական ակտիվները, որոնք ծովային նավեր են վաճառում կամ վարձակալության տալիս «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցման համար: Բացի դրանից, առաջարկվում է մի ամբողջ շարք սահմանափակումներ մտցնել նրանց դեմ, ովքեր տրամադրում են ֆինանսական կամ տեխնիկական օգնություն, նաև ապահովում են այդ նավերի ապահովագրությունը:

ԱՄՆ-ը կտրականապես հանդես է գալիս Ռուսաստանից Եվրոպա նոր գազատարի դեմ: Վաշինգտոնը բազմիցս սպառնացել է պատժամիջոցներ սահմանել նախագծի և դրա եվրոպական մասնակիցների նկատմամբ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր