14-05-2019 15:37 366

Գնաճը Ռուսաստանում ապրիլի 5.25 տոկոսից նվազել է մինչև 5.2 տոկոսով՝  ոչ պարենային  ապրանքների  և ծառայությունների շուկայում գների աճի դանդաղեցման ֆոնին, ասվում է ՌԴ ԿԲ կանխատեսումների և հետազոտությունների վարչության տեղեկագրում:
 

«Մարտ ամսին, գնաճը արագացել է մինչև 5.25 տոկոս՝ 5.22 տոկոսից, իսկ պարենային ապրանքների և ծառայությունների գների տարեկան աճը կայունացել է, իսկ  արագացումը պայմանավորված էր ոչ պարենային ապրանքների գների  մի փոքր աճով: Մարտին հասնելով գագաթնակետին, գնաճը նվազել է ապրիլին ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գների դանդաղման ֆոնին՝  մինչև 5.2 տոկոս»,

-ասվում է փաստաթղթում:
 
Վարչությունից նաև նշում են, որ «երրորդ ամսվա ընթացքում ամսական սեզոնային ճշգրտված գների աճը մոտ է հետագծին , որը համապատասխանում է  4 տոկոսանոց  գնաճին»: Ըստ նախնական հաշվարկների, որ գների դինամիկան, այդ թվում գներում   ԱԱՀ-ի  բարձրացման  տեղափոխումը՝ զսպում է մի շարք հակաինֆլյացիոն  գործոնների ազդեցությունը:
 
ԿԲ Վարչության  փորձագետները  պարզաբանել են, որ ամենամեծ ներդրումը «սպառողական գների աճի արագացման գործում, հրահրել է ոչ պարենային ապրանքների գների դինամիկան»: Բավականին ծանրակշիռ  էր նաև պարենային ապրանքների կողմից ազդեցությունը,  իսկ ահա ծառայությունների գների դինամիկայից  ներդրում ը շատ նկատելի չէր, ասվում է տեղեկագրում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր