14-05-2019 17:47 166

 

Մայիսի վերջին գործարկվելու է համակարգիչների և բջջային սարքերի համար նախատեսված Biblio ծառայությունը (VK Apps հարթակի վրա բազավորված), որի փորձարկման տարբերակը արդեն հասանելի է սոցիալական ցանցում:

Ընդհանուր առմամբ, օգտատերերը հասանելիություն կստանան ավելի քան 10 հազար ստեղծագործությունների, ներառյալ շուկայում պահանջարկ ունեցող բոլոր կոնտենտներին: Մի քանի հրատարակիչներ արդեն համաձայնել են տրամադրել իրենց գրքերը, բանակցություններ են ընթանում Ռուսաստանի գրքի շուկայում խոշորագույն խաղացող «Էքսմո-ԱՍՏ» խմբի հետ:

Հիմնականում գրքերը կտրամադրվեն բաժանորդագրությամբ (անսահմանափակ մուտքի վարձը ամսեկան կազմում է 299 ռուբլի), սակայն սոցիալական ցանցի օգտվողները կկարողանան առանձին գրքեր գնել: Ծառայությունը կարող է հետաքրքրել 40 միլիոն մարդու, ոորոնք հանդիսանում են «ВКонтакте»-ի օգտատերերը:

Biblio ծառայությունը VK-ում գործարկվելու է «Բիբլիո» ընկերության հետ համատեղ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր