15-05-2019 14:02 53

 

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին բանկիրների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջնային է համարում Կիևի համագործակցությունն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ և Ազգային բանկի անկախության ապահովումը:

Նրա խոսքերով, երկրում մակրոտնտեսական կայունության պահպանման համար անհրաժեշտ պայման է նաև հանրային ֆինանսների ոլորտում հավասարակշռված քաղաքականության պահպանումը:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Զելենսկին սատարել է բանկային համայնքի կարծիքը, որի համաձայն՝ տնտեսական աճ ապահովելու և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար դատական համակարգի շտապ բարեփոխումներ են անհրաժեշտ, առանց որի հնարավոր է պաշտպանել ներդրողների և վարկատուների իրավունքները:

Զելենսկին նաև նշել է մասնավոր և պետական բանկերի համար խաղի թափանցիկ և հավասար կանոնների ապահովման անհրաժեշտությունը:
Նա աջակցել էպետական բանկերում կորպորատիվ կառավարման բարեփոխումները, որոնք կվերացնեն դրանցում քաղաքական ազդեցությունը:

Զելենսկին Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվել է ապրիլի 21-ին, սակայն դեռ չի ստանձնել երկրի ղեկավարի լիազորությունները:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր