15-05-2019 14:09 42

 

Իրանը այսօրվանից պաշտոնապես դադարեցնում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում իր պարտավորությունների մի մասի կատարումը: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը հղում անելով երկրի Ատոմային Էներգետիկայի գործակալության ներկայացուցչին:

Ըստ աղբյուրի՝ որոշումն ընդունվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից: «Մի քանի օրվա ընթացքում հասարակայնությանը կհաղորդվի ձեռնարկված քայլերի մասին, նաև մենք կհայտարարենք Արաքի և Նաթանզի օբյեկտներ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքի թույլտվության պլանների մասին»,- նրա խոսքը մեջբերել է գործակալությունը:

Աղբյուրը նաև նշել է, որ Թեհրանը, ինչպես որ նախազգուշացնում էր ավելի վաղ, կարող էվերսկսել ուրանի հարստացման աշխատանքները և դադարեցնել Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի արդիականացումը, եթե գործարքի մասնակիցները 60 օրվա ընթացքում չկատարեն համաձայնագրի պահանջները:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր