15-05-2019 14:11 59

 

Թուրքական բանկերի ոսկու պաշարների ընդհանուր արժեքը գերազանցել է 8.6 մլրդ դոլարը, ինչը բացարձակ ռեկորդ է: Անուղղակիորեն դրա վրա ազդել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի շուրջ լարվածությունը և փոխարժեքի հետագա աճի վրա: Աշխարհաքաղաքական ռիսկերի և Կենտրոնական բանկերի քաղաքականության փոփոխությունների ֆոնի վրա ներդրողները դիմել են ոսկուն:

Թուրքական Anadolu Ajansı լրատվական գործակալության տվյալով՝ Թուրքիայի բանկային գործունեության վերահսկողության խորհուրդը նշում է, որ 2019 թվականի առաջին եռամսյակում թանկարժեք մետաղներում ավանդներն աճել են 1,6 մլրդ դոլարով և կազմել շուրջ 8,6 մլրդ դոլար:

Երկրի սահմաններից դուրս ավելի քան 170 մլն դոլարի ավանդներ են բացվել: 2018 թվականի վերջին թանկարժեք մետաղների ավանդների ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 7 մլրդ դոլար: Այսպիսով, Թուրքիայի բանկային հատվածում գրեթե 220 տոննա արժեքավոր մետաղներ կան: 2018 թվականի վերջին այդ թիվը մոտ 190 տոննա էր: Դիտարկվում է գրեթե 30 տոննա թանկարժեք մետաղների ավելացում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր