15-05-2019 14:14 178

 

Սիրիայի իշխանություններին հաջողվել է վերականգնել Ջիբրինի հետ Հալեպի երկաթուղային հաղորդակցությունը, հեռանկարում հաղորդակցության վերականգնումն է Դամասկոսի և մյուս խոշոր քաղաքների հետ:

Հաղորդվում է Հալեպ-Ջիբրին գնացքը երթևեկում է օրական երկու անգամ: Առանց կանգառի ճանապարհն ընդամենը 20 րոպե է, բայց այնուհետև ճանապարհ չկա: Երկաթուղու պաստառը ոչնչացրել են զինյալները քաղաքի շրջափաfinnկման ժամանակ: Մոտ ապագայում պլանավորվում է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնել Դամասկոսի հետ: Հալեպի կայարանի շենքը կառուցվել է անցյալ դարի սկզբին և ճարտարապետական հուշարձան է:

«Այս շենքը, որը կառուցվել է 1908 թվականին՝ հիանալի պահպանվել է: Հալեպով է անցել Բեռլին-Ստամբուլ-Բաղդադ հայտնի երկաթուղային երթուղին: Առաջ մենք նաև էքսկուրսիա էինք կազմակերպում կայարանում և պատմում այդ մասին: Եթե զբոսաշրջիկներ լինեն, անշուշտ, կվերադառնանք այդ պրակտիկային»,-լրագրողներին պատմել է Հալեպի կայարանապետ Թալյադ Մահմուդը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր