15-05-2019 14:18 124

 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Brexit-ի վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ կքվեարկի հունիսի սկզբին, հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը՝ ամփոփելով նախարարների կաբինետի ղեկավար Թերեզա Մեյի և ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հանդիպման արդյունքները:

Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, դրա ընթացքում քննարկվել Է Brexit-ի իրագործման հարցը:

Ավելի վաղ վարչապետի դիվանատունը հայտարարել Է, որ ԵՄ-ից դուրս գալու գործարքը թագուհու կողմից պետք է հաստատվի մինչևհուլիսի վերջը: Մինչ այդ խորհրդարանը մի քանի անգամ մերժել Է Մեյի կողմից առրաջարկվող համաձայնագիրը՝ պահանջելով վերանայել մոտեցումը Brexit-ի նկատմամբ:

«Վարչապետը և ընդդիմության առաջնորդը ցանկություն հայտնեցին… իրականացնել Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները: Մենք խորհրդարանում ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը կքննարկենք հունիսի 3-ին սկսվող շաբաթվա ընթացքում: Դա պարտադիր է անել, որպեսզի Բրիտանիան Եվրամիությունից դուրս գա մինչև ամառային խորհրդարանական արձակուրդների սկսվելը (սկսվում են հուլիսի վերջին)»,- ասված է Մեյի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր