15-05-2019 16:14 126

 

Բաշկիրստանի «Սոցինվեստբանկը» եկամտաբերությամբ ցուցանիշով Ռուսաստանի խոշորագույն բանկերի վարկանշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

2019 թվականի առաջին եռամսյակում իր ակտիվների այդ ցուցանիշը գերազանցել է 53 տոկոսը: Այս մասին ասվում է «РИА Рейтинг» գործակալության ուսումնասիրության մեջ:

Եկամտաբերության տեսանկյունից երկրորդ տեղում «Яндекс.Деньги» ոչ առևտրային կազմակերպությունն է: «Սբերբանկի» դուստր կառույցի ցուցանիշը կազմել է 21.4 տոկոս: Երրորդ տեղում KIWI բանկն է` 12.6 տոկոս եկամտաբերությամբ:

Ակտիվների ծավալով վարկային կաղյուսակում ընդգրկվել է 200 վարկային կազմակերպություն: Ցուցակը հիմնված է Կենտրոնական բանկի տվյալների վրա: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի բանկային համակարգում ակտիվների եկամտաբերությունը 2019 թվականի ապրիլի դրությամբ կազմել է 1.77 տոկոս, իսկ մեկ տարի առաջ այս ցուցանիշը 0.98 տոկոս էր:

Ընդամենը 12 ամիսների ընթացքում շահույթ է ստացել 164 բանկ` վարկային կազմակերպությունների 82 տոկոսը: 2019 թվականին «շահութաբեր» բանկերի մասնաբաժինը նախորդ տարիների համեմատ աճել է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցվող նյութեր