17-05-2019 17:07 122

 

Միացյալ Նահանգների կառավարական էթիկայի վարչությունից հայտարարել են, որ անցյալ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ տարի աշխատել է  479 մլն դոլար, հայտնում է ТАСС-ը:
 
Նշվում է, որ այդ մասին վկայում է առաջնորդի տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Ընդ որում նա որպես նախագահ, տարեկան ստանում է  400 հազար դոլար:
 
Դոնալդ Թրամփը 2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։
 
Քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս  քննադատության է արժանացել իր հարկային մուտքերը չհրապարակելու համար։
 
ԱՄՆ նախագահը 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ Թրամփի կարողությունը գնահատվում է 3,7 միլիարդ ԱՄՆ դոլար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր