17-05-2019 17:17 105

 

Sony և Microsoft ընկերությունները նախատեսում են համատեղ աշխատել ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման և  Microsoft Azure-ի ամպային հարթակի հիման վրա նոր ծառայությունների ստեղծման ուղղությամբ,  հայտարարել է ամերիկյան ընկերությունը:
 
Նշվում Է, որ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որում ընդգծվում է երկու ընկերությունների պատրաստակամությունը՝ քննարկելու ամպային հարթակի հիման վրա նոր տեխնոլոգիաների ու ծառայությունների համատեղ մշակման հարցը, որոնք կկիրառվեին Sony-ի և Microsoft-ի խաղային ու սթրիմինգային ծառայություններում: 
 
«Մեր գործընկերությունը հնարավորություն կտա Sony-ին, օգտվելով Azure-ի և Azure AI-ի հզորություններից, նոր խաղային ու ժամանցային փորձ տրամադրել իր սպասարկյալներին»,- ընդգծվում է Microsoft-ի հայտարարության մեջ: 
 
Մոտ  20 տարվա ընթացքում Sony-ն և Microsoft-ը մրցակիցներ էին տեսախաղերի շուկայում, որտեղ նրանց Playstation և Xbox խաղային կցուրդները պայքարում էին ինդուստրիայում գերիշխելու համար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր