17-05-2019 17:22 208

Թուրքական վարկատուներն գրեթե բոլոր հարցերում անհամաձայնություն են ունեցել պոտենցիալ ներդրողների հետ՝ «վատ» վարկերից բանկերի մաքրման բանակցությունների առաջին փուլում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Որոշ աղբյուրների խոքով՝ պոտենցիալ գնորդների հետ անհամաձայնությունները, այդ թվում Goldman Sachs Group Inc.-ի և Bain Capital LP-ի, մասնավորապես, վերաբերում են պոտենցիալ գործարքի գնին և կառուցվածքին:

Բանակցողները չկարողացան նույնիսկ պայմանավորվել չաշխատող վարկերի սահմանումների գծով, ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Չնայած բանկային հաշվեկշիռները մաքրելու ծրագիրն իշխանության թուլացած ֆինանսական համակարգի ամրապնդման ջանքերի առանցքային մասն է հանդիսատում, այնուամենայնիվ հանդիպման մասնակիցներից ոմանք հետաքրքրվել են, թե արդյոք հետագա բանակցությունները տեղի կունենան:

«Վատ» պարտքերը դարձել են անցյալ տարվա արժութային ճգնաժամի ամենավատ հետևանքներից մեկը: Ընկերությունները պահանջել են մոտ 28 միլիարդ դոլարի պարտքի վերակառուցում, այն դեպքում, երբ լիրան ընկել էր դոլարի նկատմամբ 28 տոկոսով

Ներդրողները պահանջել են վարկերի անվանական արժեքի 30 տոկոս զեղչ և խնդրահարույց բանկերի ակտիվներում մասնաբաժին: Իրենց հերթին բանկերը հրաժարվել են վարկերը ներել և դրա փոխարենը ցանկանում են վերակառուցել պարտքերը, ասել է մյուս աղբյուրը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:

ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր