20-05-2019 11:48 190

 

Մոտ ապագայում Ռուսաստանում կգործարկվի հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազման միտում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն Նիժնի Նովգորոդում կայացած «Բնակարանաշինության և քաղաքային միջավայրի» ծրագրի իրականացման վերաբերյալ հանդիպման ժամանակ:

«Մենք մշտադիտարկում ենք իրավիճակը և հետևություն անում, որ մոտ ապագայում հիփոթեքային տոկոսադրույքների նվազումը թրենդ կդառնա: Այժմ երկրում միջին տոկոսադրույքը կազմում է ավելի քան 10 տոկոս», - ասել է նա:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատել քաղաքացիների արտոնյալ խմբին բնակարաններով ապահովելու ուղղությամբ, այդ թվում՝ մեծ ընտանիքների և որբ երեխաների համար: «Սրանք մեր պարտավորություններն են, որոնք մենք պետք է լուծենք», - ընդգծել է փոխվարչապետը:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը կառավարությանը և Կենտրոնական Բանկին հանձնարարել էր աստիճանաբար շարժվել դեպի հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների նվազման՝ սկզբում մինչև 9 տոկոս, այնուհետև՝ 8, ապա ավելի ցածր: Նրա խոսքով՝ առավել մեծ աջակցություն, հատուկ միջոցներ պետք է սահմանվեն երեխաներով ընտանիքների համար: Այսպես, ընտանիքներին, որոնցում ծնվել է երրորդ և հաջորդ երեխան՝ փոխհատուցվում է հիփոթեքի գումարից 450 հազար ռուբլին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր