jkjhkjhkj

20-05-2019 12:06 467

 

Ռուսաստանի ՀՆԱ-ն 2019 թվականի առաջին եռամսյակում՝ տարեկան կտրվածքով աճել է 0.5 տոկոսով, հայտնում է երկրի վիճակագրական ծառայությունը:

Դա 0.3 տոկոսային կետով ցածր է, քան կանխատեսում էր Տնտեսական զարգացման նախարարությունը: Բացի այդ, ամենացածր արդյունքն է 2017 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր, երբ տնտեսությունն աճել էր 0,3 տոկոսով:

Նախորդ տարվա չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 2,7 տոկոսով: 2018 թվականի ընթացքում աճի տեմպը չի նվազել 1.9 տոկոսից:
Հաղորդագրությունում նշվում է, որ այդ տվյալը գերատեսչության նախնական գնահատականն է: Տնտեսական զարգացման նախարարությունն արդեն արձագանքել է դրան և հայտարարել, որ աճի դանդաղեցումը պայմանավորված է ներքին պահանջարկի թույլ ֆոնին հարկային ծանրաբեռնվածության բարձրացմամբ (հունվարին ԱԱՀ-ն աճել էր՝ 18 տոկոսից հասնելով 20-ի):

Տնտեսական զարգացման նախարարությունը կանխատեսում է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ն 2019 թվականին աճելու է 1,3 տոկոսով, Կենտրոնական բանկն էլ կանխատեսում է 1.2-1.7 տոկոս աճ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր