20-05-2019 11:55 187

 

ԱՄՆ Կառավարությունը համաձայնել է չեղարկել Կանադայից և Մեքսիկայից պողպատի ու ալյումինի համար անցյալ տարի սահմանված մաքսատուրքը, հայտնում է Reuters-ը:

Ըստ լրագրողների տեղեկության՝ որոշումն արդեն ընդունված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի բանակցություններից հետո: Այդ մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա 48 ժամերի ընթացքում;

Սպիտակ տունը ձեռնպահ է այս պահին որևէ հայտարարությունից: Պողպատի ու ալյումինի համար սահմանված մաքսատուրքը դիտարկվում էր որպես առանցքային խոչնդոտ՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև առևտրային համաձայնագրի հասնելու համար:

Այդ համաձայնագրով ամերիկացի ֆերմերները հնարավորություն կստանան իրենց արտադրած կաթնամթերքը արտահանել կանադական շուկա: Բացի այդ, երեք պետությունների տնտեսվարողների միջև ծագող վեճերը պետք է հանգուցալուծվեն հատուկ արբիտրաժային դատարանում: Բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը կտրականապես դեմ էր հանդես գալիս դատական նման ատյանի գոյությանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր