20-05-2019 11:39 91

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չտա միջուկային զենքի հայտնվելը Իրանում: Նման հայտարարություն նա արել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է կիրակի երեկոյան:

«Ես Իրանին թույլ չեմ տա միջուկային զենքի տիրանալ»,- ասել է նա:

«Ես պատերազմել չեմ ցանկանում, բայց լինում են իրավիճակներ, ինչպես Իրանում, չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ընդգծել է Միացյալ Նահանգների առաջնորդը:

Թրամփը նշել է, որ Իրանի նկատմամբ իր պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ»:

«Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում, ես նրանցից չեմ, ովքեր ցանկանում են պատերազմի մեջ մտնել, որովհետև պատերազմը հարվածում է տնտեսությանը, պատերազմը սպանում է մարդկանց, ինչն ամեն ինչից ավելի կարևոր է»:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր