20-05-2019 12:10 205

 

Աֆղանստանի Կենտրոնական բանկը չեղյալ է համարել Աֆղանստանում գործող միակ իրանական բանկի գործունեության արտոնագիրը` Աֆղանստանի կառավարությունից ստանձնած հանձնառությունները չկատարելու պատճառով: Այս մասին հաղորդում է Khaama Press լրատվական գործակալությունը հղում անելով ԿԲ-ին:

Դրանում ասվում է, որ «արտոնագիրը հետ է կանչվել Arian Bank-ից, քանի որ այս ֆինանսական հաստատությունը չի համապատասխանում օրենքներին և Կենտրոնական բանկի և Աֆղանստանի կառավարության կանոնակարգերին»: Աֆղանստանում աշխատելու իրավունքի արտոնագիրը չեղարկելու մեկ այլ պատճառ, ինչպես նշված է հայտարարության մեջ, այն է, որ Քաբուլի իշխանությունների համաձայն, իրանական բանկը «որևէ ներդրում չի կատարում երկրի տնտեսական զարգացման համար»:

Arian Bank- ը 2004 թվականից Աֆղանստանում ֆինանսական գործարքներ է իրականացնում:
Մարտի վերջում Աֆղանստանի Կենտրոնական բանկը գրեթե նույն պատճառով զրկել է Պակիստանի Habib Bank Limited-ի երկրում գործունեություն ծավալելու արտոնագրից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր