20-05-2019 14:05 218

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադայի արձակման և երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

«Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան»,

-ասել է նա պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում:

Զելենսկին նաև կոչ է արել պատգամավորներին՝ լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ ընդունել մի շարք կարևոր օրենքներ, մասնավորապես, խորհրդանականականներին զրկել անձեռնմխելիությունից:

«Խնդրում եմ՝ ընդունել պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքը, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը, բազմաչարչար ընտրական օրենսգիրքը»,-հայտարարել է Զելենսկին: Նա հավելել է, որ պնդում է նաև ապահովել Ռադայի ընտրությունների բաց ընտրական ցուցակները:

Բացի այդ, նախագահը կոչ է արել պատգամավորներին՝ հեռացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին և պաշտպանության նախարարին: «Դրա համար դուք ունեք երկու ամիս: Արեք դա և մեդալներ տվեք ձեզ… դեպի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Ես արձակում եմ Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադան»,-հայտարարել է նա: Զելենսկին նաև դիմել է ներկայիս կառավարության անդամներին՝ հայտարարելով, որ եկել Է ժամանակը, որ նրանք «թուղթ ու գրիչ վերցնեն՝ ազատելու տեղերը ապագա սերունդների համար»:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր