21-05-2019 11:30 125

 

Ամերիկյան «բարձրտեխնոլոգիական» ընկերությունների արժեթղթերը կորցրել են 2-5 տոկոս՝ չինական Huawei չինական կորպորացիայի նկատմամբ սահմանափակումների ներդրումից հետո, հայտնում է Reuters-ը:

Արժեքի մոտ 5 տոկոսը կորցրել են միկրոչիպերի արտադրողներ Qualcomm, Micron Technology և Broadcom ընկերությունները: Alphabet-ի, Facebook-ի և Microsoft-ի արժեքը նվազել է ավելի քան 2 տոկոսով:

Չինաստանի հետ առևտրային պատերազմի սրման պատճառով տուժել է նույնիս Huawei-ի ամենախոշոր մրցակիցը՝ Apple-ը: Ընկերության արժեթղթերն էժանացել են 3,84 տոկոսով:

Ավելի վաղ Միացյալ նահանգների Առևտրի նախարարությունը Չինաստանի հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ը սև ցուցակում էր ընդգրկել՝ «ԱՄՆ ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար:

Կարդացեք նաև` Huawei-ին ժամանակավորապես թույլատրվել է վերականգնել գործունեությունն ԱՄՆ-ում

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր