21-05-2019 11:50 251

 

Աշխարհում աշխատավարձերի ամենաբարձր մակարդակով քաղաքների ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքը՝ առաջ անցելով Շվեյցարիայի Ցյուրիխից: Այս մասին հաղորդում է Bloomberg- ը հղում անելով Deutsche Bank- ի կողմից պատրաստված ամենամյա վարկանշային աղյուսակին, փոխանցում է UNN-ը:

Ըստ ուսումնասիրության՝ Սան Ֆրանցիսկոյում միջին աշխատավարձը, ներառյալ հարկերը, մոտ 6.5 հազար դոլար է, իսկ Ցյուրիխում`5.9 հազար դոլար, Նյու Յորքում, որը զբաղեցնում է 3-րդ տեղը վարկանիշում՝ 4.6 հազար դոլար:

Ամենաբարձր վարձատրվող քաղաքների ցանկում ընդգրկված են Բոստոն, Չիկագո, Սիդնեյ, Օսլո, Կոպենհագեն, Մելբուռն և Լոնդոն քաղաքները:

Ավելի վաղ Forbes ամսագրի փորձագետները նշել էին այն քաղաքները, որտեղ մոլորակի ամենահարուստ մարդիկ են բնակվում, որոնց ընդհանուր կարողությունները գերազանցում են 1,5 տրիլիոն դոլարը: Առաջին հորիզոնականում Նյու Յորքն էր. քաղաքի ամենահարուստ կառուցապատողը նախագահ Դոնալդ Թրամփն է, իսկ Նյու Յորքի ամենահարուստ մարդը նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն է, որը վաստակել է 55 միլիարդ դոլար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր