21-05-2019 13:48 147

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է բանակցել Իրանի իշխանությունների հետ, սակայն միայն ժամանակ, երբ «նրանք պատրաստ լինեն դրան»: Այս դիրքորոշումը ամերիկացի առաջնորդը երկուշաբթի ներկայացրել է Սպիտակ տան մարգագետնում լրագրողների հետ զրույցում՝ Փենսիլվանիայի նահանգ մեկնելուց առաջ, որտեղ նա ելույթ է ունենալու իր համակիրների առջև:

«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Եթե նրանք զանգահարեն մեզ, ապա մենք, անտարակույս, բանակցություններ կվարենք, բայց դա կախված է նրանցից: Ես միայն ցանկանում եմ, որ նրանք զանգահարեն, եթե պատրաստ են, իսկ եթե նրանք պատրաստ չեն, այդժամ կարիք չկա ինձ անհանգստացնելու»,

- ընդգծել է Թրամփը:

Նա հավելել է, որ ներկայում «Իրանի հետ բանակցություններ չեն անցկացվում»: Պետության ղեկավարը վերստին նախազգուշացրել է Իրանի իշխանություններին ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից, թեպետ նշել է Թեհրանի նման գործելակերպի որևիցե նշանի բացակայությունը:

«Մենք չենք տեսնում այն բանի որևիցե նշան, որ ինչ-որ բան է տեղի ունենում կամ տեղի կունենա, բայց եթե տեղի ունենա, ապա, անկասկած, կբախվի ահռելի ուժի: Մենք ընտրություն չենք ունենա»,

- ասել է Թրամփը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր