21-05-2019 14:03 238

 

Բունդեսբանկի հրապարակած ամսական զեկույցի համաձայն` գերմանական տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, երկրորդ եռամսյակում կորցնելու է թափը:

Համախառն ներքին արդյունքն առաջին եռամսյակում աճել է 0.4 տոկոսով այն բանից հետո, երբ չորրորդ եռամսյակում այն անփոփոխ է մնացել: Բունդեսբանկի տվյալով՝ առաջին եռամսյակում աճը մեծապես պայմանավորված էր միանգամյա գործոններով:

Գերմանիայի կենտրոնական բանկը նշել է, որ երկրորդ եռամսյակում տնտեսական հեռանկարները դժվար թե գերազանցեն ձմռան մակարդակը, որին բարենպաստ պայմաններ էին ստեղծել հատուկ էֆեկտները: Դրանց գործողությունները կավարտվեն կամ նույնիսկ կվերանան, զգուշացրել է բանկը:

Բունդեսբանկը հայտարարել է, որ արդյունաբերության ոլորտում անկումը կշարունակվի, և այն կարող է նույնիսկ ավելի ակտիվանալ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր