22-05-2019 13:34 142

 

Միացյալ Նահանգների Առևտրի նախարարությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնել է, սահմանափակիչ միջոցներն անդրադարձել են Տուլայում կոնստրուկտորային բյուրոյին, Գատչինայում ռազմա-ուսումնական կենտրոնին և մոսկովյան «Ավանգարդ» գործարանին, հայտնում է РИА «Новости»-ն։

Ձեռնարկությունների ցանկը, որոնց վրա անդրադարձել են սահմանափակումները` հիապարակվել են ԱՄՆ Դաշնային ռեգիստրում, նշել են գործակալությունում։

Նշվում է, որ սահմանափակիչ միջոցներն ուժի մեջ են մտել մայիսի 14-ին։

Նրանք ենթադրում են, որ ամերիկյան կողմին արգելվում է այդ ընկերություններից արտադրանք գնել։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ն հորդորել էր նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։

Օրեր առաջ ԱՄՆ Պետքարտուղարությունը գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոյին և նախագահ Դոնալդ Թրամփին ուղարկել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը՝ Մեծ Բրիտանիայում հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դուստեր՝ Յուլայի, թունավրման գործի հետ կապված:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր