22-05-2019 13:38 123

 

Եվրոպական Հանձնաժողովը խոշորագույն հինգ բանկերին տուգանել է ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ եվրոյով` արժութային շուկայում երկոի կարտելների մասնակցելու համար, հայտնում է Economia-ն։

Այդ բանկերն են` Barclays-ը, RBS-ը, Citigroup-ը, JPMorgan-ն ու Mitsubishi UFJ Financial Group-ը (MUFG)։

Եվրոպական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ մի քանի խաղացող FOREX շուկայում իրենց բանկերի անունից զբաղվում էին շատ զգայուն տեղեկության փոխանակմամբ, որը կապ ունի արժույթի սակարկությունների և առևտրային ռազմավարության համակարգման հետ, ընդ որում դա անում էին առցանց զրուցարաններում։

Առաջինը` Եվրահանձնաժողովի որոշմամբ, տուգանվել են RBS-ը, Citigroup-ն ու JPMorgan-ը` ընդհանուր առմամբ 0.81 միլիարդ եվրոյով` “Three Way Banana Split Cartel” ծածկագրային կարտելին մասնակցելու համար։

Առաջին խախտումներն այստեղ եղել են 2007 թվականի դեկտեմբերից, իսկ ավարտվել են 2013-ի հունվարին։

Երկրորդ որոշումը վերաբերում են RBS-ն, Barclays-ն և MUFG-ին (նախկին Bank of Tokyo-Mitsubishi)։ Նրանց նկատմամբ կիրառվել է 257 միլիոն եվրոյի տուգանք` “Essex Express” կարտելին մասնակցելու համար։

Այստեղ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտվել է 2009 թվականից 2012 թվականը։

Եղել է նաև և վեցերորդ բանկը` UBS-ը, որը կապ ունի երկու կարտելների հետ, սակայն հենց նա է բացահայտել Եվրահանձնաժողովին երկու կարտելները։ Դրա համար էլ բանկը չի տուգանվել

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր