24-05-2019 13:25 101

 

Համաշխարհային բանկը կոչ է արել Կիևին շարունակել համագործակցությունն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի գործերով բանկի ղեկավար Սաթու Կահքոնենը:

«Մենք կարևոր ենք համարում առաջիկա երեք տարիներին ԱՄՀ-ի հետ համագործակցությունը շարունակելը: Մենք կոչ ենք անում նոր նախագահին (Վլադիմիր Զելենսկի) պահպանել այդ համագործակցությունը », - նշել է Կահքոնեն:

Նրա խոսքերով, ԱՄՀ-ն «գերազանց պաշտպանություն» է Ուկրաինայում մակրոտնտեսական կայունության պահպանման համար:

Ավելի վաղ «Ուկրաինայի նորություններ» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունն ավարտում է իր աշխատանքը Կիևում: Արդեն մայիսի 23-ին կազմակերպության ներկայացուցիչներն իբր վերադառնում են Վաշինգտոն: Այնուամենայնիվ, այս տեղեկատվությունը հերքվել է ԱՄՀ-ի կողմից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր