24-05-2019 13:34 125

 

«Սբերբանկը» փորձարկման ռեժիմով գործարկել է ծառայություն, որը թույլ է տալիս բանկոմատից դուրս գրել գումար՝ առանց բանկային հաշվեհամարի բացման: Նման հնարավորությունը հայտնվել «Սբերբանկ Online»-ով դրամական փոխանցում կատարելու ժամանակ. գումարը ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել փոխանցման ծածկագիրը, հայտնել են ТАСС- ին վարկային կազմակերպության զանգերի կենտրոնից:

«Փոխանցումը կոչվում է «Մինչ պահանջարկը», այն դեռ հասանելի է ոչ բոլորին, քանի որ նոր է կյանքի կոչվում: Փոխանցումը հնարավոր կլինի իրագործել "Սբերբանկ Online-ով և Android-ի ու iOS-ի բջջային հավելվածով: Գումարը հնարավոր է ստանալ կանխիկ՝ բանկոմատներից՝ անձը հաստատող փաստաթղթի կամ փոխանցման ստույգ համարի առկայությամբ», - ասել է գործակալոթյան զրուցակիցը:

Նման փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է: Միջնորդավճարը 1,5 տոկոս է, իսկ փոխանցման առավելագույն գումարը՝ 1000 ռուբլի:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր