24-05-2019 13:39 345

 

Եվրոպայի մի շարք երկրներում հինգշաբթի սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները, հայտնում է «Интерфакс»-ը:

Այսօր ընտրատեղամասերը բացվում են Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում: Ուրբաթ քվեարկության ձեռնամուխ կլինեն Իռլանդիայի և Չեխիայի, իսկ մայիսի 25-ին՝ Լատվիայի, Մալթայի եւ Սլովակիայի բնակիչները: Եվրամիության մնացած երկրներում ընտրությունները տեղի կունենան շաբաթ օրը:

Ընդհանուր առմամբ 2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցեն 28 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որը տակավին չի համաձայնեցրել Եվրամիությունից իր դուրս գալու գործընթացը:

Եվրամիության երկրներում կա 426 միլիոն ընտրող, որոնք իրավունք ունեն մասնակցելու այդ ընտրություններին:

Ավելի վաղ ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին հորդորել էր եվրոպացիներին՝ «թիկունք դարձնել» աջ արմատականներին: ԵՄ-ի երկրներում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ եվրոպացիների շրջանում զգալիորեն իջել է վստահության մակարդակը հանրակցության և նրա ինստիտուտների նկատմամբ: Միաժամանակ կտրուկ ուժեղացել է քաղաքական այն ուժերի ակտիվությունը, որոնք հանդես են գալիս ազգայնական և հակագլոբալիստական դիրքերից:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր