24-05-2019 13:42 373

 

Իսրայելի Կենտրոնական շրջանի դատարանը որոշում է կայացրել երկրի հարկային մարմնի օգտին, ճանաչելով բիթքոինը ֆինանսական ակտիվը, այլ ոչ թե արժույթ: Իսրայելում կրիպտոարժույթի շահույթը հարկվում է կապիտալ աճի արդյունքում:

Դատավոր Շմուել Բորնշթեյնը բավարարել է կարգավորիչի պահանջը և միաժամանակ մերժել Copel ստարտափի բողոքը, որը պնդում է, թե բիթքոինը պետք է համարվի արժույթ, հետևաբար դրա վաճառքից եկամուտը չպետք է հարկվի:

Copel-ը բիթքոիններ ձեռք է բերել 2011 թվականին և վաճառել դրանք 2013 թվականին՝ մոտ 8.27 միլիոն շեկելով (2.3 միլիոն դոլար):
«Բիթքոինը պետք է դասակարգվի որպես արտարժույթ, և դրա շահույթը պետք է դիտվի որպես փոխարժեքային տարբերություն՝ ֆիզիկական անձի կողմից ստացված, որը գործունեություն չի իրականացնում, և, հետևաբար, չպետք է հարկվի»,-ասել է ընկերության ղեկավարը դատարանում:

Սակայն իսրայելական հարկային մարմինը դեմ է արտահայտվել՝ ասելով, որ բիթքոինը կենտրոնական բանկի սահմանած արտարժույթ չէ, ուստի այն չի կարող լինել արտարժույթ:

Փոխարենը, գործակալությունը պնդում է, որ կրիպտոարժույթն ակտիվների դասին է պատկանում, ուստի վաճառքի շահույթը ենթակա է հարկման: Դատարանը պարտավորեցրել է Copel-ին վճարել մոտ 3 միլիոն շեկել հարկ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր