24-05-2019 13:43 363

 

Ամերիկյան Apple ընկերությունը 9-րդ տարին անընդմեջ, Forbes-ի վարկածով, գլխավորում է ամենաթանկ բրենդների վարկանիշը, նրա բրենդի արժեքը գնահատվում է 205,5 մլրդ դոլար: Դա 12 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի:

Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ բրենդի գնահատումըը հաղթահարել է 200 մլրդ դոլարի նշագիծը:

Բացի Apple-ից, առաջատարների եռյակում տեղ են գտել տեխնոլոգիական սեկտորի Google, Microsoft, Amazon և Facebook ընկերությունները:

Google բրենդը գնահատվել է 167,7 մլրդ դոլար, ինչը 27 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Microsoft բրենդի արժեքը կազմել Է 125,3 մլրդ դոլար (+20 տոկոս): Amazon-ը 2019 թվականին հինգերորդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ. Forbes-ը բրենդը գնահատել Է 97 մլրդ դոլար, ինչը 37 տոկոսով բարձր է անցյալ տարվա գնահատումից:

Միակ ՏՏ-բրենդը, որը վերջին տարվա ընթացքում նվազեցրել է արժեքը՝ Facebook-ն է: Այն չորրորդ դիրքից տեղափոխվել է հինգերորդ հորիզոնական: Թոփ-10-ից միայն այս բրենդի արժեքն է ընկել 10 տոկոսով՝ մինչև 88,9 մլրդ դոլար: Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվն ընթացիկ տարում հասել է 2,4 միլիարդի, բայց սոցցանցի բրենդի համբավը տուժել է անձնական տվյալների պաշտպանության և ֆեյքային նորությունների շուրջ սկանդալների պատճառով:

ՏՏ-շուկայի սահմաններից դուրս ամենաթանկ բրենդը դարձել է Coca-Cola-ն, որը գնահատվել Է 59,2 մլրդ դոլար (3 տոկոսով ավելի, քան անցյալ տարի): Ընդհանուր վարկանիշում Coca-Cola-ն վեցերորդ հորիզոնականում է:

Վարկանիշում տեղերի մեծամասնությունն զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները (56 բրենդ), այնուհետև ցուցակում գալիս են Գերմանիան (11 բրենդ), Ֆրանսիան (յոթ բրենդ) և Ճապոնիան (վեց բրենդ): Ընդամենը հանրագումարային վարկանիշում տեղ են գտել 16 երկրների բրենդներ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր