24-05-2019 13:54 463

 

WhatsApp ընկերությունը հաղորդում է, որ իր հավելվածների միջոցով լրտեսական ծրագիրը վնասում է սմարթֆոնների օպերացիոն համակարգերը, և դա ոչ մի կապ չունի հավելվածի անզգույշ օգտագործման հետ:

AP-ի փոխանցմամբ, WhatsApp-ի ներկայացուցիչը մայիսի 13-ին հայտարարել է, որ լրտեսական ծրագիրը կարողացել է սմարթֆոններ ներթափանցել հավելվածի ձայնային զանգի գործառույթի միջոցով, ընդ որում, բավական է նույնիսկ անհայտ օգտատիրոջ անպատասխան զանգը:

Ամերիկյան ընկերությունը կիբեռհարձակումը հայտնաբերել է մայիս ամսվա սկզբին և հայտարարել է, որ անհայտ թվով WhatsApp-ով հեռախոսներ են վարակված վնասակար ծրագրով:

Բրիտանական The Financial Times պարբերականը որպես լրտեսական ծրագրրի մշակող է անվանել իսրայելական NSO Group ընկերությանը:

WhatsApp-ի ներկայացուցիչը դա մեկնաբանել է. «Մենք չենք ժխտում որևէ տեղեկություն, որը դուք տեսել եք մամուլում»:

Ընկերությունը նաև հավելել է, որ արդեն տեղեկացրել է իրավապաշտպան կազմակերպություններին, թարմացում է թողարկել՝ ծրագրի անվտանգության «փոսը կարկատելու համար»: ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են սկսել:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր