24-05-2019 13:56 502

 

Ռուսաստանում վճարային որոշ համակարգեր որոշել են սահմանափակել քաղաքացիների դրամական փոխանցումներն այլ երկրներ` ամսական մինչև 100-150 հազար ռուբլիով։ Այս մասին ասել է Ռուսաստանի Բանկի փոխնախագահ Դմիտրի Սկոբելկինը։

«Այսօրվա դրությամբ այնպիսի իրավիճակ է, որ մենք վճարային համակարգերի օպերատորների ուշադրությունը, որոնք իրականացնում ենք քաղաքացիների գումարների փոխանցումը` սևեռել ենք այն բանի վրա, որ նրանք վերլուծեն փոխանցումները կոնկրետ երկրներ։ Այսօրվա դրությամբ` իմ տեղեկության համաձայն, նրանք որոշում են կայացրել սահմանափակել փոխանցումների հնարավորությունը հստակ երկրներ` ելնելով գործերի իրական վիճակից», – Սկոբելկինի հայտարարությունը մեջբերում է РИА «Новости» -ն։

Սվելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Բանկը սահմանափակել է դեպի արտասահման դրամական փոխանցումների չափը։

Դրամական փոխանցումների համակարգերն ապրիլի 16-ից սահմանաչափ էին սահմանել դեպի Վիետնամ, Չինաստան, Ղրղզստան (ամսական մինչև 100 հազար ռուբլի) և Ղազախստան (մինչև 150 հազար ռուբլի) դրամական փոխանցումների համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր