24-05-2019 14:03 119

 

Մեկ շաբաթում Ռուսաստանի միջազգային պահուստները նվազել են 0.1 տոկոսով կամ 0.6 միլիարդ դոլարով և մայիսի 17-ի դրությամբ կազմել 494,1 մլրդ դոլար, հայտնում է Ռուսաստանի Բանկը:

«Միջազգային պահուստների ծավալը շաբաթվա ընթացքում նվազել են 0.6 միլիարդ դոլարով կամ 0.1 տոկոսով և մայիսի 17-ի դրությամբ կազմում է 494,1 միլիարդ դոլար՝ մայիսոի 10-ի 494.7 մլրդ դոլարի դիմաց», - ասել են ԿԲ-ից:

Ռուսաստանի միջազգային (ոսկով) պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր իրացվելիություն ունեցող արտասահմանյան ակտիվներ, դրանք գտնվում են Ռուսաստանի բանկի և կառավարության տրամադրության տակ:

Աշխարհի խոշորագույն պահուստները պատկանում են Չինաստանին: Փետրվարի վերջի դրությամբ ՉԺՀ պահուստները կազմել են 3 տրլն 90,18 մլրդ դոլար:

Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում էին, որ պահուստները գրեթե անփոփոխ կմնան՝ կազմելով 3 տրլն 87,95 մլրդ դոլար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր