24-05-2019 14:25 492

 

Հնդկաստանը մայիսին լիովին դադարեցրել է նավթահումքի ներմուծումն Իրանից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց երկարացնել Իսլամական Հանրապետությունից Էներգակիրների մատակարարման հետ կապված պատժամիջոցների՝ իր համար արված բացառությունը, հայտնել է Միացյալ Նահանգներում Հնդկաստանի դեսպան Խարշ Վարդհան Շրինգլան:

Դիվանագետի խոսքով՝ ընթացիկ տարվա ապրիլի դրությամբ իր երկիրն Իրանից ներմուծվող նավթի ամենամսյա ծավալը նվազեցրել էր մինչև 1 մլն տոննա: «Դրանով՝ վերջ, մենք այլեւս նավթի չենք գնել (Իրանից)»,-ասել է Շրինգլան, որի խոսքը մեջբերում Է PTI գործակալությունը:

Նա նշել է, որ Նյու Դելիում ուշադրության են առել ամերիկյան վարչակազմի մտահոգությունը մինչև ընթացիկ ամսվա վերջը իրանական նավթի շարունակվող մատակարարումների կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նշել է դիվանագետը, Իրանից դրա ներմուծումը դադարեցնելու որոշումը «Հնդկաստանի համար բարձր գին ուներ, քանի որ երկրի առջեւ ծառացավ իր համար էներգիայի այլընտրական աղբյուրներ գտնելու անհրաժեշտությունը»:

Ինչպես հիշեցնում է գործակալությունը, իրանական նավթը բավարարում էր հարավասիական այս երկրի Էներգետիկական կարիքների մոտավորապես 10 տոկոսը: Հնդկաստանին «սև ոսկու» խոշորագույն մատակարարների թվում են նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Իրաքը և Սաուդյան Արաբիան:

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր