26-05-2019 13:51 102

 

Ռուսական բանկերը 2019 թվականի հունվար-ապրիլին շահույթն ավելացրել են 39,7 տոկոսով, մինչև 750 մլրդ ռուբլի՝ նախորդ տարվա 537 մլրդ ռուբլու դիմաց, վկայում են ՌԴ Կենտրոնական բանկի կայքում տեղադրված նյութերը:

Կարգավորիչը նշում է, որ շահութաբեր վարկային կազմակերպությունները դեռ գերակայում են բանկային համակարգում: 2019 թվականի առաջին չորս ամիսներին 359 վարկային կազմակերպություններ (բոլոր բանկերի 77 տոկոսը) ստացել են 819 մլրդ ռուբլի շահույթ, 99 վարկային կազմակերպություն կորցրել է 69 մլրդ ռուբլի (21 տոկոս):

Առևտրային հատվածի եկամուտների զգալի մասն ավանդաբար բաժին է ընկնում «Սբերբանկին», որը 2019-ի հունվար-ապրիլին վաստակել է է 293.4 մլրդ ռուբլի զուտ շահույթ (ոլորտի շահույթի 39 տոկոս):

Հնարավոր կորուստների գծով պահուստներն ավելացել են 2019 թվականի հունվար-ապրիլին `5.2 տոկոսով: Պահուստների դինամիկայի վրա շոշափելի ազդեցություն է ունեցել ճշգրտումները. ընդհանուր չորս ամիսների ճշգրտումների ազդեցությունը հասել է մինուս 833 միլիարդ ռուբլու (ապրիլին`ազդեցությունը դրական էր):

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր