26-05-2019 13:58 467

 

Միացյալ Նահանգների թշնամիները հնարավորություն ունեն մարտահրավեր նետել ԱՄՆ դոլարին, գրում է The Wall Street Journal-ի վերլուծաբանը:

Վերլուծաբանը հարցով է տարվել, թե երբ է դոլարը կորցնելու աշխարհի գլխավոր արժույթի կարգավիճակը: Փորձագետների կարծիքով՝ դա տեղի կունենա ոչ շուտ. դոլարից հեռանալը կարող է տևել տասնյակ տարիներ:

Վերջին 18 ամսվա ընթացքում արտարժույթի շուկայում կատարված իրադարձությունները խոսում են ապադոլարիզացման ճանապարհի մասին: Դրա պատճառն ԱՄՆ նախագահներ Բարաք Օբամայի և Դոնալդ Թրամփի բոլոր պատժամիջոցների կիրառությունն է, գրում է հեղինակը:

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը պետք է 2025 թվականին առաջ անցնի Էր-Ռիյադից որպես նավթի խոշորագույն արտահանող: Դա հիմնականում դրական պահ է Միացյալ Նահանգների համար, սակայն եթե ԱՄՆ-ն նվազեցնի նավթային գնումները և Չինաստանն՝ ավելացնի, ապա հավանականությունը, որ արտահանողները վճարումները կընդուեն այլ արժույթով, բայց ոչ դոլարով՝ կմեծանա:

Դոլարից հրաժարվելու մասին խոսվել է դեռևս 1970-ականներին, սակայն մինչ օրս այն ամենուր օգտագործվում է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր