26-05-2019 14:25 116

 

Ռուսաստանի Բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտնել է, որ այս պահին Ռուսաստանում գնաճը տարեկան կտրվածքով գերազանցում է 5 տոկոսը:

«Այժմ գնաճը 5.1 տոկոս մակարդակի վրա է», ասել է ԿԲ նախագահը:

Նաբիուլինան նշել է, որ կանխատեսումը մինչև տարվա վերջ հավանաբար ճշտված կլինի: Նա չի բացառել, որ Ռուսաստանում գնաճը 2020 թվականի սկզբին կվերադառնա 4 տոկոս մակարդակին

Ավելի վաղ ՌԴ ԿԲ կանխատեսումների և հետազոտությունների վարչության տեղեկագրում նշվել էր, որ գնաճը Ռուսաստանում ապրիլի 5.25 տոկոսից նվազել է մինչև 5.2 տոկոսով՝ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների շուկայում գների աճի դանդաղեցման ֆոնին: Պարենային ապրանքների և ծառայությունների գների տարեկան աճը կայունացել էր, իսկ արագացումը պայմանավորված էր ոչ պարենային ապրանքների գների մի փոքր աճով:

Ռուսաստանի Բանկը տարեսկզբին երկրում 2019 թվականի տարեկան գնաճի վերաբերյալ կանխատեսում էր ներկայացրել: Նշվում էր, որ այն կազմելու է 5-5,5 տոկոս:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր