jkjhkjhkj

11-04-2019 13:19 3495

 

Պետությունն գյուղոլորտին առաջարկում է օժանդակության երկու տարբերակ՝ ձեռք բերել աննախադեպ մատչելի տոկոսադրույքներով սուբսիդավորվող վարկ կամ օգտվել ծախսերի մասնակի փոխհատուցման հնարավորությունից։

Ըստ Գյուղնախարարության` պետսուբսիդավորման արդյունքում վարկը կտրամադրվի ընդամենը 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով։

Ավելին, սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվներին վարկը կտրամադրվի 0%-ով։

Երկրորդ տարբերակով պետությունը կփոխհատուցի ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծախսերի 16, իսկ սահմանամերձ համայնքներում, գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող կամ առնվազն 3 հա հողատարածք ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը։

The material is copyrighted and protected by law

Often read materials