jkjhkjhkj

31-05-2023 10:54 143

Մոնոլոգի փոխարեն երկխոսություն ունենալը երկկողմանի հաղորդակցության հիմքն է։ Պատճառն այն է, որ բջջային նամակագրությունը ձեւափոխում է բրենդների եւ իրենց հաճախորդների միջեւ հաղորդակցությունը: Բիզնես նամակագրության եւ հաղորդակցության ոլորտի առաջատար Dexatel ընկերությունը, հասկանալով այս գաղափարը, իր հաճախորդներին առաջարկում է Viber-ով երկկողմանի նամակագրության հարթակ։ Տարածաշրջանում Viber-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը լինելը Dexatel-ին թույլ է տալիս իր հաճախորդների համար ապահովել լավագույն սպասարկումը:

Viber-ի հետ համագործակցությամբ, ընկերությունը հնարավորություն է տալիս բրենդներին իրենց հաճախորդների հետ կապն իրականացնել նորարար եւ արդյունավետ ձեւով՝ ստեղծելով ինտերակտիվ շփում, որում հաճախորդի շահն առաջնային է:

Ներկայացնում ենք հաճախ տրվող հարցերի պատասխաններ, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացնել՝ ինչպես է այն աշխատում:

1. Ինչպե՞ս է աշխատում երկկողմանի նամակագրությունը Viber-ում:

Viber-ն առաջարկում է բիզնես նամակագրության համար նախատեսված մի շարք լուծումներ: Դրանք թույլ են տալիս ընկերություններին իրենց հաճախորդների հետ լինել կապի մեջ տվյալ պահին` հաղորդակցությունը դարձնելով ավելի արդյունավետ:

Ի տարբերություն ավանդական միակողմանի ոճի մարքեթինգի՝ բիզնեսները կարող են իրենց լսարանի հետ հաղորդակցվել ավելի անհատական մակարդակում Viber-ի գործիքակազմի միջոցով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Զրույցի ձեւաչափով նամակագրությունը Viber-ի առանցքային առանձնահատկություններից է, որը թույլ է տալիս ընկերություններին երկկողմանի ձեւաչափով զրուցել հաճախորդի հետ:

Այս նամակները գրանցվում են որպես մեկ սեսիայի մաս, որը տեւում է 24 ժամ: Մեկ սեսիայի ընթացքում բիզնեսը կարող է մինչեւ 60 նամակ ուղարկել: Viber-ի՝ զրույց-նամակագրության գործիքը կարող է օգտագործվել մի շարք նպատակներով, այդ թվում հարցերին պատասխանելու, հաճախորդների սպասարկման, պատվերները կառավարելու, հետադարձ արձագանք ստանալու, հաճախորդներին օգնելու ճիշտ պրոդուկտ ընտրել։

2. Ի՞նչ առավելություններ ունի Viber-ի երկկողմանի նամակագրության գործիքն այլ հարթակների նկատմամբ:

Մարքեթինգի մասնագետների համար կարեւորագույն նվաճումներից մեկը հաճախորդի հետ հուզական կապ ստեղծելն է: Ըստ հետազոտությունների՝ բրենդի հետ անձնական կապ ունեցող հաճախորդների պարագայում ավելի մեծ է հավատարիմ հաճախորդ դառնալու, լրացուցիչ գնումներ կատարելու եւ տվյալ բրենդն ուրիշներին խորհուրդ տալու հավանականությունը:

Viber-ի բիզնես հաղորդագրությունները հնարավորություն են ընձեռում ընկերություններին ուղղակիորեն իրենց հաճախորդներին ուղարկել գործարքային, գովազդային եւ զրույցի ձեւաչափի նամակներ: Viber-ին առանձնացնում է այն, որ հաճախորդները կարող են պատասխանել այս նամակներին. սա թույլ է տալիս բիզնեսի հետ փոխադարձ նամակագրություն սկսել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Այս ձեւաչափով հաղորդակցությունը բիզնեսի եւ հաճախորդների միջեւ առանցքային է վստահություն եւ հավատարմություն ձեւավորելու համար: Ուղղակի հաղորդակցության միջոցով բիզնեսը կարողանում է ավելի լավ հասկանալ իր հաճախորդների կարիքները եւ նախընտրությունները, որն էլ հանգեցնում է պրոդուկտի եւ ծառայությունների բարելավմանն ու վաճառքների մեծացմանը:

3. Ինչու՞ ընտրել հենց Dexatel-ի՝ Viber-ում երկկողմանի նամակագրության գործիքը:

Viber-ի ինտերակտիվության եւ անմիջականության շնորհիվ բիզնեսը կարող է ցանկացած պահի արձագանք ստանալ իր հաճախորդներից՝ դարձնելով դա ազդեցիկ գործիք նրանց ուշադրությունը գրավելու համար:

Viber-ի հետ համագործակցության շնորհիվ Dexatel-ն իր հաճախորդներին առաջարկում է ծառայությունների ճկուն գնացուցակ, որը կազմվում է տվյալ հաճախորդների հատուկ կարիքներին համապատասխան: Անմիջականորեն աշխատելով Viber-ի հետ՝ Dexatel-ն ապահովում է անհապաղ արձագանք ցանկացած հարցի կամ խնդրի առնչվելու դեպքում:

4. Ինչպե՞ս է Dexatel-ն ապահովում նամակների անվտանգությունն ու գաղտնիությունը:

Dexatel-ի հարթակի միջոցով հաղորդագրությունների անվտանգության եւ գաղտնիության ապահովումը ընկերության համար առաջնահերթությունն է: Լինելով SMS, Viber եւ WhatsApp ուղիներով հաղորդակցություն տրամադրող ընկերություն՝ այն ներդրել է կոդավորման առաջնակարգ տեխնոլոգիաներ՝ պաշտպանելու տվյալների գաղտնիությունը ինչպես ծառայությունից օգտվող ընկերությունների, այնպես էլ հաճախորդների համար: Այս միջոցները թույլ են տալիս հաճախորդների տվյալները պաշտպանել հնարավոր արտաքին միջամտություններից:

5. Արդյոք կա՞ն սահմանափակումներ Viber-ով նամակներ ուղարկելիս:

Dexatel-ի հարթակում Viber-ի նամակներ ուղարկելիս առանձնակի սահմանափակումներ չկան: Բրենդները կարող են ազատորեն հաղորդագրությունների արշավները հարմարեցնել իրենց կոնկրետ կարիքներին:

Viber-ի բիզնես հաղորդագրությունները չեն սահմանափակվում կարճ տեքստերով, կարող են ներառել մինչեւ 1000 նիշ, լուսանկարներ, տեսանյութեր, անգամ call-to-action կոճակով URL-ներ: Բրենդի հաճախորդները եւս կարող են ուղարկել պատասխան նամակներ մուլտիմեդիա ֆայլերի տեսքով՝ ստեղծելով ինտերակտիվ եւ ուշագրավ զրույց:

Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Ի լրումն, բիզնեսները կարող են Viber-ի հաղորդագրությունների գործիքը ինտեգրել իրենց CRM համակարգում:

Դա թույլ կտա մեկ վայրում վերահսկել ամբողջ տեղեկատվությունը, դասակարգել հաճախորդներին ըստ խմբերի, հետեւել հաճախորդների գործողություններին, հասկանալ նրանց նախապատվությունները եւ ստեղծել տարատեսակ կոնտենտ յուրաքանչյուր հաճախորդի համար:

6. Ինչպես է Dexatel-ը կառավարում նամակների ուղարկման եւ ստացման պրոցեսը եւ այդ ընթացքին հետեւելու գործընթացը: Ինչպիսի՞ տվյալներ են հասանելի բրենդին:

Dexatel-ի հարթակը տրամադրում է գործիքներ, որոնցով հնարավոր է հետեւել viber-ի նամակների ուղարկման եւ ստացման պրոցեսին։

Dexatel-ի հաճախորդները կարող են տվյալ պահին հետեւել իրենց ուղարկած հաղորդագրության կարգավիճակին եւ թարմացումների շնորհիվ տեղեկանալ՝ նամակը հասե՞լ է, թե՞ ոչ:

Dexatel-ը նաեւ շարունակական կերպով իրականացնում է նամակների ստացման շուրջօրյա մոնիթորինգ։ Dexatel-ն անմիջապես ստանում է ավտոմատ ծանուցումներ այն պարագայում, երբ նամակների ուղարկման գործակիցն իջնում է նախատեսվածից:

Հարթակը նաեւ առաջարկում է մի շարք գործիքներ վերլուծությունների իրականացման համար, որոնք հաճախորդներին թույլ են տալիս հետեւել իրենց ուղարկած հաղորդագրությունների կատարողականին եւ տվյալներ ստանալ հաճախորդների դրսեւորած վարքի մասին: Սա ներառում է նամակների հասնելու, դրանք հաճախորդի կողմից բացելու, հղումով անցնելու եւ այլ գործողությունների կատարման տվյալներ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս
Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Այս տեղեկատվությունը կօգնի ընկերություններին օպտիմալացնել հաղորդագրությունների ռազմավարությունը, անհատականացնել դրանց բովանդակությունը եւ չափել իրենց բջջային մարքեթինգի արշավների արդյունավետությունը:

7. Ինչպե՞ս է Dexatel-ն իրականացնում հաճախորդների սպասարկումը:

Dexatel-ն առաջարկում է հաճախորդների սպասարկման մի շարք ուղիներ՝ այդ թվում էլեկտրոնային փոստի, հեռախոսազանգերի, առցանց նամակագրության եւ WhatsApp-ի միջոցով: Բացի այդ, ընկերության կայքում հաճախորդներին հասանելի է ծավալուն տեղեկատվություն՝ հաճախ տրվող հարցերի պատասխաններ, պրոդուկտի մասին տեղեկատվություն, ուղեցույցներ, որոնցում հեշտությամբ կարելի է գտնել շատ հարցերի պատասխաններ:

Ընկերությունում հաճախորդներին աջակցությունը կատարվում է 3 մակարդակում՝ սկսած հաճախորդների բազային մտահոգություններից, օրինակ, օգտագործման առնչվող հարցեր, մինչեւ ավելի բարդ խնդիրների կարգավորում եւ ամենաբարձր մակարդակի տեխնիկական լուծումների տրամադրում:

8. Ինչպե՞ս է Dexatel-ը վերացնում խարդախությունների եւ սպամի ռիսկերը:

Dexatel-ն ունի կոնկրետ երկրների կարգավորումներին համապատասխան ֆիլտրեր, որոնք արգելում են քաղաքական բովանդակությունը: Բացի այդ, այն առաջարկում է նաեւ բովանդակության, IP հասցեի ու դոմենի, համարի ծագման ֆիլտրեր, որոնք օգնում են բացառել խարդախությունների ու սպամի հոսքերը: Ընկերության վերլուծական բաժնի թիմը պարբերաբար թարմացնում է ֆիլտրերի կանոններն ու կարգավորումները:

9. Որո՞նք են հարթակի վերջին թարմացումներն ու առաջիկա բարելավումները:

Dexatel-ը մշտապես կատարելագործում է հաղորդակցության իր հարթակը՝ հաճախորդներին ավելի լավ ծառայություններ մատուցելու նպատակով: Վերջերս կատարված թարմացման շնորհիվ հարթակը հնարավորություն է տալիս բրենդներին ուղարկել նամակներ տվյալ տարածաշրջաններում հայտնի channel-ների միջոցով:

Ավելացվել է հարթակի role-based հնարավորություն, որը թույլ է տալիս տարբեր օգտատերերի ունենալ տարբեր իրավասություններ տվյալ բրենդի օգտահաշիվում։

Հարթակն այժմ ընդգրկում է պատուհան, որտեղ օգտատերը կարող է հետեւել իր բրենդի մարքեթինգային արշավների արդյունավետությանը հղումների օգտագործման միջոցով: Ընկերությունն ավելացրել է նաեւ ավտոմատ opt-out-ի (նամակներ ստանալուց հրաժարվելու) հնարավորություն՝ այդ կերպ ապահովելով գովազդային նամակագրության կանոններին առավելագույնս համապատասխանություն:

Մոտ ապագայում Dexatel-ը պլանավորում է կատարելագործել հաճախորդների սպասարկման կենտրոնացված inbox-ը, որը թույլ կտա բրենդներին մեկ պատուհանի միջոցով ավելի լավ իրականացնել հաճախորդների սպասարկումը: Հետագայում դա կպարզեցնի հաղորդակցման գործընթացն ու կօգնի բրենդներին ավելի արդյունավետ դարձնել իրենց հաճախորդների հետ հետադարձ կապը:

The material is copyrighted and protected by law

Often read materials