Հոկտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) նախնական գնահատականների, 60,2 տոննայով ավելացրել են իրենց ոսկեարժութային պահուստներում ոսկու ծավալը։
Այս տարի սա ռեկորդային ամսական աճ է, նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։
«Ամենամեծ գնորդներն են եղել Հնդկաստանը (26,9 տոննա), Թուրքիան (16,6 տոննա) և Լեհաստանը (7,5 տոննա): Այս երեք երկրներին 2024 թվականին բաժին կհասնի գնումների 60%-ը։ Ընդհանուր առմամբ, զարգացող երկրների կենտրոնական բանկերը շարունակում են գերիշխել պետական ոսկու գնումների շուկայում»,-ասել է Սալիմը։
Հոկտեմբերի գնորդների թվում են նաև Ղազախստանը (4,2 տոննա), Չեխիան (2,3 տոննա), Ղրղզստանը (1,6 տոննա), Գանան (1 տոննա), Մոնղոլիան (0,5 տոննա) և Սինգապուրը (0,3 տոննա):
The material is copyrighted and protected by law



