13-03-2019 11:23 1364

 

2019 թվականի մարտի 12-ից Ինեկոբանկը ներկայացրեց պաշտոնական կայքի նոր տարբերակը՝ ժամանակակից դիզայնով, օգտվելու պարզությամբ և թվային լուծումների բազմազանությամբ, ինչի շնորհիվ կարող է համեմատվել միջազգային լավագույն թվային բանկերի կայքերի հետ։

«Լինելով Հարավային Կովկասի առաջատար թվային բանկերից մեկը՝ Ինեկոբանկը շարունակաբար մշակել և հաճախորդներին է ներկայացրել թվային բանկային լավագույն լուծումները։ Քայլելով ժամանակին զուգահեռ` այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում բանկի պաշտոնական կայքի նոր տարբերակը, որի մշակման առանցքային կետում դիտարկվել է հաճախորդի հարմարավետությունն ու տրամադրվող ծառայությունների հասանելիության ապահովումը»,-նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

Ինչպես տեղեկացնում են բանկից, կայքը հնարավորություն է ընձեռում արագ կողմնորշվել և գտնել անհրաժեշտ բանկային ծառայությունն ու գործիքը, անմիջապես գրանցվել և մուտք գործել InecoOnline համակարգ, ձևակերպել վարկեր, ներդնել ավանդներ, կատարել մի շարք առցանց գործարքներ, լրացնել օնլայն հայտեր, ինչպես նաև մշտապես կապ պահպանել բանկի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ։

«Մենք մշտապես կարևորել ենք նորագույն տեխնոլոգիաների դերը բանկային որակյալ ծառայություններ մատուցելու և այդ ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու տեսանկյունից։ Սրա մասին են վկայում մեր InecoMobile հավելվածը և InecoOnline համակարգը։ Համոզված ենք՝ Բանկի նոր կայքը, որպես բանկային ծառայությունների մատուցման թվային հարթակ, իր պարզությամբ և ֆունկցիոնալ նոր հնարավորություններով կնպաստի մեր հաճախորդների սպասարկման դրական փորձի բարելավմանը», - հավելեց պարոն Նալթակյանը։

Ինեկոբանկից հայտնեցին, որ շուտով հասանելի կլինի կայքի անգլերեն տարբերակը ևս, ինչպես նաև առաջիկայում կայքում պարբերաբար տեղի կունենան թարմացումներ՝ միտված բանկային ծառայությունների թվայնացմանը և դրանց հասանելիության ապահովմանը կայքի միջոցով։

Financial news

Often read materials