Կոնվերս Բանկը « Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակում հանդես է եկել որպես Հայաստանում Արգենտինայի դեսպանատան գործընկեր:
«Կոնվերս Բանկը ակտիվորեն ներգրավված է հայ-արգենտինական միջմշակութային կապերի սերտացման , տնտեսական համագործակցության խորացման, ճանաչողական նախագծերում և այս առումով Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների ակտիվ աջակիցներից և մասնակիցներից է: Գործակցության շրջանակում՝ Արգենտինական գինու շաբաթի կապակցությամբ մենք հանդես ենք գալիս ամենամյա ավանդական ակցիայով: Դրա շրջանակում՝ ապրիլի 15- 21-ը, բանկի գործընկերային ցանցում արգենտինական գինու ձեռքբերման և բանկի ՊՕՍ տերմինալներով վճարման դեպքում քարտապանները կստանան գործարքի/ների գումարի 15 տոկոսի չափով հետվերադարձ», -ասել են բանկում:
Բանկում նշել են նաև, որ նախորդ տարի Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործակցության շրջանակներում Կոնվերս Բանկը աջակցել է մի շարք նախաձեռնությունների, որոնցից կարևորվել են հատկապես Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացումը և « Արգենտինական տանգոյի շաբաթ» -ի անցկացումը:
Մանրամասները՝ այս հղումով:
The material is copyrighted and protected by law