21-08-2019 17:11 465

 

2019 թվականի օգոստոսի 19-ին «Կոմիտաս 2» մասնաճյուղի շենքում կայացավ Ինեկոբանկի վերապատրաստումների նոր կենտրոնի՝ «ԻնեկոԼաբի» պաշտոնական բացումը։

Ամբողջովին նորարարաական լուծումներով հագեցած մասնագիտական վերապատրաստման կենտրոնի նպատակն է աջակցել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու Ինեկոթիմի անդամներին որակավորման բարձրացման գործընթացներում։ Բացման արարողության ժամանակ ներկաները ողջունեցին ԻնեկոԼաբ-ի գաղափարն ու նպատակները և կարևորեցին ժամանակակից ու բարձրակարգ մասնագիտական վերապատրաստման կենտրոնի առկայությունը ֆինանսական և բանկային ոլորտում։

«Գաղտնիք չէ, որ մեր հաջողության կարևորագույն գրավականներից է մոտիվացված և պրոֆեսիոնալ թիմը: Բանկը միշտ կարևորել է աշխատակիցների կրթման, զարգացման և ինքնադրսևորման հնարավորությունների ապահովումը, որին և միտված է այս ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հարմարավետ ուսուցման կենտրոնի ստեղծումը։ ԻնեկոԼաբը կնպաստի մեր աշխատակիցների ինտերակտիվ ուսուցմանը, կապահովի պրակտիկ փորձի ձեռքբերում իրական ժամանակում և կօժանդակի աշխատակիցների նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը»,

- իր ելույթի ընթացքում նշեց Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

ԻնեկոԼաբում իրականացվելու են ժամանակակից ձևաչափով, առավել արդյունավետ և ինտենսիվ վերապատրաստումներ, ինչը միտված է նպաստելու ԻնեկոԹիմի պրոֆեսիոնալ աճին և զարգացմանը։

Financial news

Often read materials